Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկու երկրպագուները, որոնք ձերբակալվել էին Ֆրանսիայում ամռանը՝ անգլիացի երկրպագուների հետ բախումներից հետո, արտաքսվել են Ռուսաստան:
Երկրպագուները իրենց ազատազրկումը քաղաքական են որակել:
Հիշեցնենք, Եվրո-2016-ի եզրափակիչ մրցաշարի Անգլիա-Ռուսաստան հանդիպմանը նախորդած բախումներում երեք տասնյակ մարդ էր տուժել, ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտված խաղից հետո էլ ռուսաստանցի երկրպագուները մարզադաշտում անցել էին անգլիացի երկրպագուների հատվածը և նոր անկարգություններ հրահրել։