Լիտվան որոշել է ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահմանին ցանկապատ կառուցել

Ռուսաստան - Տեսարան Կալինինգրադ քաղաքից, արխիվ

Լիտվան որոշել է 80 մղոն՝ մոտ 130 կիլոմետր երկարությամբ ցանկապատ կառուցել Ռուսաստանի Կալինինիգրադի մարզի հետ սահմանին:

Լիտվայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ ցանկապատը դիտարկվելու է անօդաչու թռչող սարքերով: Այն գրեթե 4 միլիոն դոլար կարժենա: Նախատեսվում է ցանկապատի կառուցումն ավարտել այս տարվա վերջին: