ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տունը լքում է 58 տոկոս վարկանիշով: Օբամայի ժողովրդականության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2009 թվականին՝ ընտրվելուց մեկ տարի անց՝ 78 տոկոս, իսկ ամենացածրը 2014 թվականին էր՝ 42 տոկոս: Այս մասին են վկայում Gallup հանրային կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի տվյալները:
Հարցման հեղինակները նշում են, որ Միացյալ Նահանգների գործող նախագահը գերազանցել է իր նախորդին՝ Ջորջ Բուշ կրտսերին, ով նախագահի պաշտոնին հրաժեշտ է տվել 40 տոկոս աջակցությամբ:
Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը ստանձնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը 1992 թվականից ի վեր ամենամեծ հակավարկանիշով՝ ամերիկացիների 55 տոկոսը դժգոհ է երկրի ապագա ղեկավարից, Թրամփի մասին դրական են խոսում միայն հարցվածների 40 տոկոսը: