Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին կայցելի Մոսկվա :
Հանդիպման օրակարգում են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտների, ինչպես նաև՝ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր:
Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը:
Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք միջպետական և միջկառավարական փաստաթղթերի ստորագրում: