Զինծառայող Գարիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով

Լեռնային Ղարաբաղի նախագահի նստավայրը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այսօրվա հրամանագրով՝ ԼՂ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Ղարաբաղի Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Գարիկ Վարդանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հրամանագրի տեքստը տեղադրված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում։