ՄՕԿ-ը 8 մարզիկների թվում որակազրկեց նաև ծանրամարտիկ Նորայր Վարդանյանին

Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ն այսօր հայտարարել է Պեկինի 2008-ի և Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից ութ մարզիկների որակազրկելու մասին։

Որակազրկված մարզիկների թվում է նաև 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում 94 կգ քաշային կարգում 11-րդ տեղը զբաղեցրած ծանրամարտիկ Նորայր Վարդանյանը՝ լեգենդար ծանրամարտիկ, օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, այսօր Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդին։

Ըստ կոմիտեի պաշտոնական կայքէջի, դոպինգ թեստի վերստուգման արդյունքում նրա արյան մեջ հայտնաբերվել է դեհիդրոքլորմեթուլտեստոստերոն (dehydrochlormethyltestosterone) արգելված նյութը: