Անահիտ Բախշյանը «Լուսավոր Հայաստանին» միանալու առաջարկ է ստացել

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը հնարավոր է լքի «Ժառանգություն»-ը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Բախշյանին առաջարկել են անդամակցել իրենց կուսակցությանը:

Ըստ մամուլի, նույնպիսի առաջարկ Բախշյանին արել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը։

«Ազատության» հետ զրույցում Բախշյանն ասաց, որ այս թեմային դեռ չի ցանկանում անդրադառնալ։