Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սասուն Խաչատրյանը նշանակվել է Երևանի ՋԷԿ-ի տնօրեն: Այսօր «Ազատության» հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:
Ըստ Թարփոշյանի, Սասուն Խաչատրյանը կանցնի պարտականությունների կատարմանը հունվարի 16-ից: Նախկին տնօրեն Հովակիմ Հովհաննիսյանը ազատվել է աշխատանքից «իր դիմումի համաձայն»: