Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեկ հեռախոսազրույց են ունեցել։
Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, կողմերը քննարկել են դեկտեմբերի 29-ին Սիրիայում հրադադարի հաստատման և բանակցություններ սկսելու վերաբերյալ ստորագրված համաձայնության իրականացման դրույթները։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը։
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր։