Դոնալդ Թրամփն այսօր Նյու Յորքում կանցկացնի Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսը:
Մինչ այդ նա Թվիթերում արձագանքել է մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ հատուկ ծառայություններն իրեն ներկայացրել են, որ Ռուսաստանն իրեն վարկաբեկող տեղեկություններ ունի: «Սուտ լուրեր են՝ բացառապես քաղաքական վհուկների որս», - գրել է Թրամփը: