Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել իրավասու գերատեսչություններին արագացնել երկրից այն միգրանտների արտաքսումը, ում՝ Գերմանիայում ապաստան ստանալու դիմումները մերժվել են:
Մերկելը նաև խոստացել է «ազգովի ջանքեր գործադրել», որպեսզի մերժված փախստականները վերադառնան տուն:
Ապաստան չստացած միգրանտների արտաքսման հարցը Գերմանիայում առավել սրվեց դեկտեմբերի 19-ին Բեռլինի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած հարձակումից հետո: Իշխանությունների պնդմամբ, հարձակումն իրականացրել է թունիսցի փախստական, ում Գերմանիան հրաժարվել էր ապաստան տրամադրել, սակայն իշխանությունները չէին կարողացել նրան վերադարձնել հայրենիք, քանի որ Թունիսը հրաժարվել էր ճանաչել վերջինիս քաղաքացիությունը:
Հունվարի 8-ին Գերմանիան սպառնացել էր դադարեցնել օգնությունը այն երկրներին, որոնք կհրաժարվեն հետ ընդունել մերժված փախստականներին: