Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա աշխատանքային առաջին խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ տոնական օրերին իրականացվել է շուրջօրյա հսկողություն՝ մայրաքաղաքի կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ:
Ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի, նշվել է, որ վերոնշյալ բոլոր հաստատությունների ջեռուցման համակարգերն աշխատել և աշխատում են անխափան:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը վերոնշյալ հաստատությունների ջեռուցման համակարգերի անխափան շահագործման նկատմամբ՝ հետևելով, որ տեղերում մշտապես ապահովված լինի համապատասխան ջերմային ռեժիմը: