Թուրքիայի ոստիկանությունը պարզել է Ամանորի գիշերը Ստամբուլի ամենահայտնի գիշերային ակումբներից մեկում՝ «Ռեյնա»-ում հարձակում իրականացրած անձի ինքնությունը: Վերջինս Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլքադիր Մաշարիպովն է, ով կապեր ունի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Ոստիկանությունը փնտրում է նրան:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով 39 մարդ էր զոհվել:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։