Կրեմլը հերքում է ԱՄՆ-ի կողմից իրեն հասցեագրվող մեղադրանքները

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը հերքում է Միացյալ Նահանգների պնդումները, թե Վլադիմիր Պուտինն է միջամտել «նահանգների ընտրություններին»:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, «ԱՄՆ հատուկ ծառայությունների մեղադրանքները, թե Պուտինն անձամբ է պատվիրել հաքերային հարձակումը, «անհիմն է՝ արված սիրողական, էմոցիոնալ մակարդակի վրա»:

«Մենք խստորեն բացառում ենք Մոսկվայի կամ որևէ ռուս պաշտոնյայի միջամտություն»,- ասել է Պեսկովը:

Նա նաև հավելել է, որ Մոսկվան այս պահին ոչ մի կապ չունի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմի հետ: