Թուրքական խորհրդարանը քննարկում է սահմանադրական փոփոխությունների փաթեթը

Թուրքիայի խորհրդարանը` Ազգային մեծ ժողովը, այսօր սկսել է քննարկել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է զգալիորեն ընդլայնել նախագահի լիազորությունները:

Թուրքական ընդդիմությունը պնդում է, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը երկրի գործող ղեկավար Ռեջեփ Էրդողանի միանձնյա իշխանության հաստատման համար օրենսդրական հիմքեր ստեղծելն է:

Սահմանադրական փոփոխությունների փաթեթը պետք է արժանանա Ազգային մեծ ժողովի անդամների առնվազն երեք հինգերորդի աջակցությանը: