Միացյալ Նահանգների պաշտոնից հեռացող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ թերագնահատում էր հաքերային հարձակումների հնարավոր ազդեցությունը ժողովրդավարական գործընթացների վրա: Այս մասին Օբաման ասել է կիրակի օրը հեռարձակված հարցազրույցում` մեկնաբանելով հատուկ ծառայությունների ղեկավարների` անցած շաբաթավերջին ներկայացրած զեկույցը:
Զեկույցում ամերիկյան հետախուզական ծառայությունները պնդում էին, որ Ռուսաստանի իշխանությունները` հաքերային հարձակումների միջոցով փորձել են ազդել Միացյալ Նահանգներում 2016 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների վրա: