Չորս մարդ է զոհվել, առնվազն 15 վիրավորվել Երուսաղեմում, ուր բեռնատարը մխրճվել է զինծառայողների խմբի մեջ: Ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է ահաբեկչություն, հավելելով՝ վարորդը տեղում սպանվել է:
Իսրայելական ռադիոյի փոխանցմամբ, վարորդը պաղեստինցի է: Ռադիոն, սակայն, առայժմ չի հաղորդում նրա անունը:
Իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում իրավիճակը սրվել է անցած տարվա սեպտեմբերից, հաղորդվում է, որ անցած չորս ամիսների ընթացքում սպանվել է 36 իսրայելցի, Պաղեստինն իր հերթին հայտարարում է ավելի քան 200 զոհերի մասին:
Ըստ՝ Associated Press և Reuters գործակալությունների