Իրանցի և ադրբեջանցի ըմբշամարտիկների դեմ պատժամիջոցներ են սահմանվել

Ըմբշամարտի համաշխարհային միությունը չորսական տարվա արգելք է սահմանել իրանցի ըմբշամարտիկ Բաշիր Բաբաջանզադեի և ադրբեջանցի Զուբայիր Դիբիրովի դեմ:

Ըմբշամարտի կազմակերպությունը այսօր հայտարարել է, որ իրանցի մարզիկի դեմ արգելքը ուժի մեջ մտած է համարվում օգոստոսի 31-ից, իսկ ադրբեջանցի մարզիկի դեմ` հոկտեմբերի 5-ից ներառյալ: