Ամանորյա այս օրերին ընդունված է մտորել անցյալի ու ապագայի մասին, ծանրութեթև անել արած-չարածն ու առաջիկա անելիքը, և եթե այդ պահին հանկարծ մեր ժամանակի մեծերից մեկի խոսքը հնչի, հավանաբար կարող է շատ օգտակար լինել սեփական անձդ առավել քննելու ու ըմբռնելու համար:
Այսօր դուք մի պատեհ առիթ ունեք լսելու մեր ժամանակի մեծերից մեկին՝ Արտավազդ Փելեշյանին՝ նրա խոհերն ու մտորումները իր իսկ ձևակերպմամբ: Բայց մինչ նրան լսելը հիշենք նրա ֆիլմերը՝ նրա հրաշալի ֆիլմերը, որոնք դիտելուց հետո կինո հասկացողությունն առհասարակ բոլորովին նոր ձև ու բնույթ է ստանում` «Լեռնային պարեկ», «Մարդկանց երկիրը», «Սկիզբ», «Երազանք», «Մենք», «Բնակիչները», «Աստղային ժամ», «Տարվա եղանակները», «Մեր դարը», «Կյանք», «Վերջ»... ահա այս ֆիլմերի խորագրերն անգամ խոսուն են։ Իսկ տարածական մոնտաժով ստեղծված նրա ֆիլմերում խոսք կամ տեքս չի հնչում։
Փելեշյանի խոհերն ու մտորումները կարող եք լսել այստե՛ղ
Your browser doesn’t support HTML5