Առնվազն վեց մարդ է զոհվել այսօր Բաղդադում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Արևմտյան աղբյուրների տեղեկություններով՝ պայթյունը որոտացել է Իրաքի մայրաքաղաքի առավելապես շիաներով բնակեցված ալ-Օբայդի թաղամասում:
Որևէ մեկն առայժմ չի ստանձնել Բաղդադում իրականացված հերթական ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: