2016-ին ԱԺ-ն ընդունեց Ընտրական օրենսգիրքը, ՀՀԿ-ում համաձայնությունը պատմական որակեցին

Ամիսներ տևած թեժ քննարկումներից ու բանավեճերից հետո, 2016 թվականի հոկտեմբերին լուծվեց ընդդիմության վերջին 15 տարիների թերևս ամենագլխավոր պահանջը՝ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակներն այսուհետ կհրապարակվեն։

Ազգային ժողովի կողմից ընդունված այս նախագիծը փոփոխությունները նախաձեռնած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից հռչակվեց, որպես պատմական հաղթանակ։

«Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման համար մեր հասարակությունը պայքարել է 15 տարուց ավելին, և ես ցանկանում եմ շնորհավորել Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի բոլոր կողմնակիցներին այս կարևոր նվաճման համար», - ասաց Զուրաբյանը։

Փոփոխությունները մշակվեցին ու կյանքի կոչվեցին խորհրդարանում ընդգրկված հինգ քաղաքական ուժերի ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ համատեղ կազմված 4+4+4 ձևաչափի շնորհիվ։

Կողմ լինելով ցուցակների հրապարակմանը՝ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ «իշխանությունը միևնույն է շարունակելու է կեղծել ընտրությունները»։

«Իշխանությունը ձգտելու է կազմակերպել անթերի ընտրություններ», - հակադարձեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ համաձայնությունն իրոք պատմական է։

Մանրամասներն՝ այստե՛ղ