Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Դամասկոսի նախագահական պալատում երեկ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին։
Ըստ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքէջի, ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Սիրիայի նախագահը տեղեկություններ է փոխանցել երկրի վիճակի, վերջին շրջանում Սիրիայում տեղի ունեցած զարգացումների մասին։
Վեհափառ Հայրապետը ողջունել է Հալեպում խաղաղության վերահաստատումը և մաղթել, որ մոտ ապագայում Սիրիայում ամբողջական խաղաղություն և համերաշխություն հաստատվի։
Արամ Առաջին կաթողիկոսը նաև հույս է հայտնել, որ երկրի ներսում բարեկարգման ու վերականգնման գործընթացը շուտով կսկսվի՝ բոլոր համայնքների գործուն մասնակցությամբ, նաև քրիստոնյա ու մասնավորապես՝ հայ համայնքի։