2016-ին վրացական գինու արտահանման ծավալը շեշտակիորեն աճել է

2016 թվականի ընթացքում Վրաստանն ավելի քան 50 միլիոն շիշ գինի է արտահել 53 երկրներ, ինչը 38 տոկոսով ավելի է քան 2015 թվականին: «Գրուզիա օն լայն»- փոխանցմամբ, այս մասին նշված է Գինու ազգային գործակալության կայքում:

Գումարային արտահայտությամբ, արտահանվել է ավելի քան 113 միլիոն ամերիկյան դոլարի գինի: Վրացական գինու սպառման շուկա հանդիսացող երկրների ցանկը գլխավորում է Ռուսաստանը, երկրորդ տեղում Ուկրաինան է, երրորդում Չինաստանը: