Իրաքի հյուսիսային Սամարրա քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա ինքնասպան ահաբեկիչների հարձակման արդյունքում երեք ոստիկան է զոհվել, որոնցից մեկը բարձրաստիճան սպա էր՝ գեներալ-լեյտենանտ: Չորս ոստիկան վիրավորվել է:
Հունվարի 2-ի երեկոյան չորս զինյալներ, պայթուցիկ գոտիներ կապած, հարձակվել և իրենց վերահսկողության տակ են վերցել Սամարրայի Մութավաքի շրջանի ոստիկանական բաժանմունքը: Մի քանի ժամ շարունակված փոխհրաձգությունը ավարտվել է այսօր առավոտյան՝ չորս զինյալները սպանվել են:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: