Թուրքիայի խորհրդարանը այս շաբաթ կքվեարկի արտակարգ դրության երկարաձգման հարցը

Թուրքիա - Զրահամեքենա Ստամբուլի փողոցներից մեկում, հուլիս, 2016թ.

Թուրքիայի խորհրդարանը այս շաբաթվա ընթացքում քննարկելու և քվեարկելու է արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարաձգելու հարցը։ Այսօր այդ մասին ասել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը իշխող կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարվել 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո: Արտակարգ դրությունը կառավարությանը հնարավորություն է ընձեռում շրջանցելով խորհրդարանը օրենքներ ընդունել և ըստ իր հայեցողության սահմանափակել ու սառեցնել այս կամ այն իրավունքներն ու ազատությունները: