Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 2-ին ժամանել է Բաղդադ՝ հանդիպելու ֆրանսիացի զինծառայողներին, որոնք միջազգային կոալիցիայի կազմում օգնում են Իրաքի իշխանություններին ջիհադականների դեմ պայքարում:
Օլանդը աշխարհի առաջատար երկրների առաջնորդներից առաջինն է, որ Իրաք է այցելում երկուևկես տարի առաջ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու կոչված միջազգային կոալիցիայի կազմավորումից հետո:
Օլանդին ուղեկցում է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը: