Բաղդադում պայթյուններ են որոտացել, կա առնվազն 21 զոհ

Բաղդադի կենտրոնական, մարդաշատ շուկաներից մեկում շաբաթ օրը երկու ռումբ է պայթել` դառնալով առնվազն 21 մարդու մահվան պատճառ, կան տասնյակ վիրավորներ:

Որևէ ահաբեկչական կազմակերպություն տեղի ունեցածի համար պատասխանատվություն չի ստանձնել, սակայն «Իսլամական պետություն» խմբավորումը պարբերաբար քաղաքացիականների դեմ ուղղված հարձակումներ է իրականացնում Իրաքի մայրաքաղաքում:

Ահաբեկչական այս խմբավորումը, որը 2014 թվականին Իրաքի հյուսիսում և արևմուտքում զգալի տարածքներ էր գրավել, անցած երկու տարիների ընթացքում պարտություններ կրելով հետ է մղվել և այժմ ստիպված է դիմել պաշտպանության` իրաքյան ուժերի կողմից պաշարվելով իրենց վերջին խոշոր ամրակետը հանդիսացող Մոսուլ քաղաքում:

Ըստ «Ռոյթերզ» գործակալության