«Հաց բերող» Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց

Այսօր ուշ գիշերին կալանքից ազատ է արձակվել «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը, ով հայտնի է որպես «Հաց բերող»: Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը:

Սարգսյանի պաշտպանները դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որպեսզի անհապաղ միջոցներ ձեռնարկվեն նրան բուժում ապահովելու, անհրաժեշտության դեպքում քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար:

Նախորդ շաբաթ դատարանն արձագանքել էր դիմումին՝ պարզաբանումներ պահանջելով Հայաստանի կառավարությունից։

Արթուր Սարգսյանը, հիշեցնենք, սննդով բեռնված իր մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք: