Պորոշենկո․ Ռուսական հատուկ ծառայությունները կիբերպատերազմ են մղում Ուկրաինայի դեմ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ ռուսական անվտանգության ծառայությունները կիբերպատերազմ են մղում Ուկրաինայի դեմ, և հաքերները մասնավորապես վերջին 2 ամիսներին ուկրաինական պետական հաստատությունները թիրախավորել են ավելի քան 6 հազար 500 անգամ։

Այս ամիս, ըստ Պորոշենկոյի, հարվածներ են ստացել երկրի ֆինանսների և պաշտպանության նախարարությունները, պետական գանձարանը, կասկածներ կան, որ անգամ Կիևի էլեկտրական ցանցերն են թիրախավորվել, ինչի պատճառով քաղաքի մի մասը հոսանքազրկվել է։