Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին երեկ հայտարարել է, որ ևս երեք ամիս կպահանջվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին Մոսուլից և երկրի մյուս հատվածներից հեռացնելու համար:
Միացյալ Նահանգների զինվորականները կանխատեսել էին, որ դա մոտ երկու տարի կտևի, սակայն Իրաքի զինուժն ավելի արագ է գործել՝ զինյալներից ազատագրելով Մոսուլի մեկ քառորդը և դրանից հարավ ընկած տարածքները այս տարի: