Բաքուն շարունակելու է ձգտել՝ ԼՂ հարցն ընդգրկել միջազգային բոլոր հնարավոր ձևաչափերում

Ադրբեջանը դեմ է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը դառնա որևէ միջազգային կառույցի մենաշնորհը, հայտարարել է արտգործնախարար էլմար Մամեդյարովը:

«Բաքուն շարունակելու է այս հարցը մտցնել միջազգային բոլոր կազմակերպությունների օրակարգ, քանի դեռ հայկական ագրեսիայի հետևանքները չեն վերացվել, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել»,- ասել է Ադրբեջանի ՍԳ նախարարը պետական «Ազերթաջ» գործակալությանը: