Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ասել է, որ պատրաստ է պայմաններ ապահովել Աստանայում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև Սիրիայի հարցով բանակցություններ անցկացնելու համար։ Այդ մասին նա հայտարարել է երեկ Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Կազինֆորմ» գործակալությունը հայտնում է, որ Նազարբաևը վերջերս խոսել է Թուրքիայի և Իրանի նախագահների հետ ու ստացել նրանց համաձայնությունը: