Բորդյուժա․ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի ընտրության հարցը քննարկվելու է 2017-ի գարնանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետերբուրգյան գագաթաժողովի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչը կրկին չի ստանձնել կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը:

«Կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցը չի քննարկվել Բելառուսի պատվիրակության բացակայության պատճառով», - «Ինտեֆաքսի» փոխանցմամբ հայտարարել է ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նրա խոսքով, ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները պայմանավորվել են, որ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կքննարկեն կազմակերպության խորհրդի` ապրիլին կայանալիք նիստի ընթացքում: