Գերմանիայում տեսախցիկներն արձանագրել են ահաբեկչության մեջ կասկածվող թունիսցի Անիս Ամրիին քաղաքի Մոաբիթ շրջանում։
Տղամարդուն նկատել են հարձակումից մի քանի ժամ անց՝ մզկիթի մոտ, հաղորդում է RBB ռադիոկայանը։
Մահմեդական աղոթատունը, որտեղ եղել է Ամրին, համարվում է իսլամիստ ծայրահեղականների հավաքատեղի և գտնվել է ոստիկանության վերահսկողության տակ։
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ մզկիթի այցելուները դրամահավաք էին կազմակերպում ահաբեկչությունների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամներ հավաքագրելու համար։
Դեկտեմբերի 22-ին քննիչները խուզարկել են այդ տարածքը։