Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա նիստում քննարկվել են էլեկտրական էներգիայի սակագների սահմանման մասին հարցերը:
ՀԾԿՀ-ի որոշմամբ, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները նվազեցվել են 6.2 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ մյուս սպառողներինը՝ 1,22 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն):
Սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ ցերեկային սակագինը դարձել է 40 դրամ/կՎտժ (գործող 46.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, գիշերային սակագին` 30 դրամ/կՎտժ (գործող 36.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն:
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի փետրվարի 1-ից:
Մանրամասներն ավելի ուշ