ՏԿՏՏՆ. Լարսի անցակետը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ նաև ծանրաքարշ մեքենաների համար:

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ», - ասված է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրությունում։