Սիբիրում լոգանքի լոսյոն խմելու հետևանքով մահացածների թիվը հասել է 53-ի։
Իշխանությունները երեկ հայտնել էին, որ մեթիլ սպիրտ (մեթանոլ) պարունակող «Բոյարիշնիկ» (Ալոճենի) լոսյոնը խմելուց հետո 26 մարդ է մահացել, 42-ը՝ հոսպիտալացվել։
Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ըստ նախաքննության, լոսյոնում ոչ թե էթիլ սպիրտ է եղել ինչպես նշված է պիտակի վրա, այլ մեթիլ սպիրտ։ Քաղաքապետն արգելել է ոչ սննդային հեղուկի վաճառքը՝ մինչև հետաքննության ավարտը։
Երեկ քաղաքի ծայրամասերից մեկում հայտնաբերվել է ընդհատակյա արտադրամաս, որտեղ շշալցվում է «Բոյարիշնիկ»-ը։ Հարուցվել է քրեական գործ։ Յոթ մարդ է ձերբակալվել, ովքեր, ըստ նախաքննության, զբաղվել են լոսյոնի տարածմամբ։