Զախարովան դեսպանի վրա զինված հարձակումը ահաբեկչական գործողություն է որակել

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա կրակած կոստյումով և փողկապով տղամարդը նախքան հարձակումը բղավել է «չմոռանաք Հալեպը»:

Հարձակման պահին դեսպանը ելույթ էր ունենում Անկարայի Ժամանակակից արվեստի կենտրոնում, որտեղ ցուցադրվում էին Ռուսաստանը պատկերող թուրք լուսանկարիչների գործերը։

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ահաբեկչական գործողություն է որակել այս հարձակումը՝ հավելելով. - «Ահաբեկչությունը չի հաղթի, և մենք վստահորեն կպայքարենք դրա դեմ»։