Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով Ավետիսյանների իրավահաջորդների բողոքները։
Նախագահող դատավորը որոշումը հրապարակեց լրատվամիջոցների և ներկաներից միայն մեղադրող դատախազի համար։ Նիստին չէին եկել ո՛չ տուժող կողմի ներկայացուցիչները, ո՛չ էլ Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները, հիշեցնենք, վերաքննիչ երկու բողոք էին ներկայացրել։ Մեկով տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը պնդում էր, որ առաջին ատյանի դատարանը Ավետիսյանների ընտանիքի սպանությունը չի բացահայտել, և հարազատները կասկածներ ունեն, որ զինծառայողը միայնակ չի գործել։ Երկրորդով Ավետիսյանների մյուս իրավահաջորդները վերաքննիչից պահանջում էին բեկանել առաջին ատյանի դատարանի այն որոշումը, որով մերժվել է Ռուսասատանի Դաշնությունից ոչ-նյութական վնասի փոխահատուցման 450 հազար եվրոյի պահանջը։
Մանրամասներն՝ ավելի ուշ