Վաղը Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն, արխիվ

Ռուսաստանում Թուրքիայի դեսպանությունից ՏԱՍՍ-ին փոխանցել են, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն վաղը կժամանի Մոսկվա, որտեղ տեղի կունենա Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը` Սիրիայի հարցով։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը Մոսկվայում տեղի կունենա ոչ թե դեկտեմբերի 27-ին, ինչպես հայտարարվել է, այլ դեկտեմբերի 20-ին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն, «Ինտերֆաքսի»-ի հարցին ի պատասխան, ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցների հետ հանդիպում չի նախատեսել։