Ամերիկացի չորս սենատորներ պահանջում են հետաքննել ընտրություններին հաքերների հարձակումները

Ամերիկացի չորս սենատորներ կոչ են արել ստեղծել քննչական խումբը՝ հետաքննելու անցած նախագահական ընտրությունների ժամանակ հաքերների հարձակումները։ Նախաձեռնության հեղինակը դեմոկրատների առաջնորդ Չարլզ Շումերն է։

Այժմ նման հետաքննություն են անցկացնում ամերիկյան հատուկ ծառայությունները։ Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հետաքննությունը կավարտվի մինչ իր պաշտոնավարման ավարտը՝ հունվարի 20-ին։

Նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր, որ իրենց ինտերնետային ցանցը հարձակման է ենթարկվել ռուս հաքերների կողմից՝ ի աջակցություն հանրապետականի թեկնածու Դոնալդ Թրամփի։ Ընտրյալ նախագահ Թրամփը սա ծիծաղելի է որակել։