Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով նրան «քաջառողջություն, ամենայն բարիք և մեծագույն հաջողություններ աշխարհում խաղաղության ամրապնդմանն ուղղված վճռական ջանքերում»:
«Դուք վայելում եք խորին հարգանք, մեծ համակրանք և բարձր հեղինակություն հայ ժողովրդի կողմից, ինչը առիթ ենք ունեցել զգալու 2016 թվականի հունիսին Հայաստան կատարած Ձեր այցի ժամանակ:
Ջերմությամբ լի Ձեր այցը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական և միջեկեղեցական ավանդական բարեկամական հարաբերությունների պերճախոս վկայությունն է և համերաշխության կարևոր պատգամ այսօրվա հակամարտող աշխարհին»,- ասված է Սարգսյանի շնորհավորական ուղերձում: