Հալեպում ընդմիջված տարհանումն առայժմ չի վերսկսվել

Ըստ միջազգային գործակալությունների, Հալեպում անցած գիշերվա ընթացքում էական փոփոխություններ չեն եղել: Զինյալների և խաղաղ բնակիչների ընդմիջված տարհանումը չի վերսկսվել:

Սիրիական կառավարությունը տարհանման գործընթացը դադարեցրել է նախօրեին՝ հայտարարելով, որ զինված ընդդիմությունը գնդակոծել է վիրավորներին տեղափոխող ավտոշարասյունը: Զինյալներն իրենց հերթին Դամասկոսին են մեղադրել հրադադարի խախտման մեջ:

Կարմիր Խաչի տվյալներով, Հալեպում տարհանման են սպասում տասնյակ հազարվոր մարդիկ: