Ազգային ժողովն այսօր միաձայն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը:
Նախագծին 100 պատգամավոր կողմ քվեարկեց, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող այս օրենքը 3-6 տարի ազատազրկում և գույքի բռնագանձում է նախատեսում այն բարձրաստիճան պաշտոնայների համար, որոնց հայտարարագրած գույքը տարվա ընթացքում կավելանա և էականորեն (5 միլիոն դրամ և ավելի չափով) կգերազանցի օրինական եկամուտները: