Խորհրդարանն այսօր երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «հազար դրամների» օրինագիծը, որով նախատեսվում է աշխատող քաղաքացիներից պարտադիր կարգով ամեն ամիս հազարական դրամ գանձել՝ վիրավոր զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու նպատակով: Օրենքն ուժի մեջ է մտելու 2017 թ․ հունվարի 1֊ից:
Նախագիծն ընդունվեց ձայների՝ 84 կողմ, 4 դեմ և մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ։ Դեմ էին «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, ՀԱԿ-ից՝ Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Ձեռնպահ քվեարկեց Էդմոն Մարուքյանը: