Խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց ապօրինի հարստացումը քրեականացնող՝ կառավարության ներկայացրած օրինագիծը: Կողմ քվեարկեց 90 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Կառավարությունն օրենսդրական այդ նախաձեռնությամբ առաջարկում է մինչև 6 տարվա ազատազրկման դատապարտել ապօրինի հարստացած պաշտոնյաներին։ Ըստ նախագծի, իրավապահները քրեական գործ կհարուցեն, եթե պաշտոնյաների հայտարարագրած գումարն ու եկամուտներն իրարից կտարբերվեն առնվազն 5 միլիոն դրամի չափով։ Ընդունվելու դեպքում այդ օրենքը, սակայն, հետադարձ ուժ չի ունենալու: