Դիտորդական խումբ. Հալեպի արևելյան հատվածներից մարդկանց տարհանումը ձգձվում է

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը հայտարարել է, որ Հալեպի արևելյան հատվածներից մարդկանց տարհանումը ձգձվում է անհայտ պատճառներով։

«Ռոյթերզ»-ի հաղորդմամբ, մարդկանց տարհանելու համար բերված ավտոբուսներից ոչ մեկը դեռ մուտք չի գործել քաղաքի արևելյան հատված: