Խորհրդարանը վաղն արտահերթ նստաշրջան կգումարի

Ազգային ժողովի շենքը Երևանում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, խորհրդարանը կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժղովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Նիստի օրակարգում մոտ երեք տասնյակ օրենսդրական փաթեթներ են, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերը։