ԱՄՆ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրաքի վարչապետին

Էշթոն Քարթերի հանդիպումը Հայդեր ալ-Աբադիի հետ, արխիվ

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը դեկտեմբերի 11-ին Բաղդադում հանդիպել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի հետ։

Կողմերը քննարկել են Մոսուլի ազատագրման հետ կապված հետագա քայլերը։

Իրաքի զորքերը կարողացել են հետ վերցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաքի 25 տոկոսը։