Մերձդնեստրում երեկ անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթանակ է տոնում խորհրդարանի խոսնակ, նախկին վարչապետ Վադիմ Կրասնոսելսկին։
Նրա օգտին ձայն է տվել քվեարկողների 70 տոկոսը, իսկ գործող նախագահ Եվգենի Շևչուկի օգտին՝ 18 տոկոսը։
Մոլդովայի՝ հիմնականում ռուսալեզու Մերձդնեստրի տարածաշրջանը 1990 թվականին անկախություն է հայտարարել: Կողմերի միջև տեղի ունեցած կարճատև պատերազմը ավարտվել է 1992 թվականին՝ Մերձդնեստրի օգտին ռուսական զինված միջամտության արդյունքում: